19:28 10 հունվարի, 2024Դուբայը կրկին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Դուբայի Global Village-ում հայտնվել է արտասովոր ստեղծագործություն՝ թռչնի ամենամեծ լուսավորված պողպատե քանդակն աշխարհում:
Այս տպավորիչ քանդակը հարգանքի տուրք է մատուցում ԱՄԷ-ի ազգային թռչունին՝ բազեին, որն աչքի է ընկնում տպավորիչ հասակով՝ 8 մ բարձրությամբ եւ ավելի քան 21 մ թեւերի բացվածքով: Մոտավորապես 8000 կգ քաշով այս քանդակը ոչ միայն ինժեներական մտքի հրաշք է, այլեւ հպարտություն եւ մշակութային ժառանգության խորհրդանիշ։
Посмотреть эту публикацию в Instagram
Քանդակը, որը տեղակայված է Global Village-ի «Մինի-աշխարհ» բաժնում, շրջապատված է աշխարհի 25 հայտնի վայրերի փոքրիկ կրկնօրինակներով։ Բազեն զարդարված է 50,000 առկայծող լույսերով, ինչի շնորհիվ շատ կարճ ժամանակում գրավեց լուսանկարչության սիրահարներին եւ Instagram-ի օգտատերերին, ովքեր ցանկանում են ֆիքսել դրա հոյակապ գեղեցկությունն իրենց էջերում: