12:20 11 հունվարի, 2024Սելենա Գոմեսը կնկարահանվի Լինդա Ռոնշտադտի մասին կենսագրական ֆիլնում։
Գոմեսը կմարմնավորի Գրեմմիի 11-ակի մրցանակակրին: Ֆիլմը մշակում են պրոդյուսերներ Ջեյմս Քիչը եւ Ռոնշտադտի մենեջեր Ջոն Բոյլանը։
Ռոնշտադտի Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերը հրապարակել են ֆիլմի մասին նորությունները՝ նշելով. «Ամեն ինչ սկսվեց պարզ երազից»:
Ռոնշտադը եւ Գոմեսը մեքսիկական ծագում ունեն. 77-ամյա աստղը հայտնի է իր տասնամյակների երաժշտական կարիերայով, որը ներառում է 24 ստուդիական ալբոմ եւ թիվ 1 հիթ՝ «You’re No Good»-ը։ Նա 2014 թվականի ապրիլին իր տեղն է գտել ռոքնռոլի փառքի սրահում, իսկ 2019-ին՝ ձեռքբերումների համար Քենեդու կենտրոնի կողմից արժանացել պատվոգրի:
Իր մոտ ախտորոշված դեգեներատիվ հիվանդության պատճառով երգչուհին ստիպված է եղել հրաժարվել երգելուց։