Էմի Ուայնհաուսի «Back to Black» երկար սպասված կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը

11:33   12 հունվարի, 2024

Էմի Ուայնհաուսի շատ սպասված «Back to Black» կենսագրական ֆիլմի անձնակազմը ներկայացրել է առաջին թրեյլերը, եւ թեեւ երգչուհուն, գուցե, դժվար է ընդօրինակելը, դերասանուհի Մարիսա Աբելան բավականին համոզիչ աշխատանք է կատարել:

Ուայնհաուսի «Back to Black»-ի երգի ներքո Աբելան քայլում է Լոնդոնի փողոցներով՝ բեմից ցատկելով դեպի տատու սրահ՝ դեպի իր մանկության տունը: «Ես երգեր չեմ գրում հայտնի դառնալու համար. Երգեր եմ գրում, քանի որ չգիտեմ, թե ինչ կանեի, եթե չգրեի»,-ասում է Աբելան՝ ամբողջությամբ արտացոլելով հանգուցյալ երգչուհու գեղագիտությունը։ «Ես ուզում եմ, որ մարդիկ լսեն իմ ձայնը եւ, պարզապես, մոռանան իրենց խնդիրների մասին»:

Ըստ ֆիլմի պաշտոնական վերնագրի՝ «Back to Black-ը չտեսնված հայացք է Էմի Ուայնհաուսի վաղ հայտնիությանն ու նրա բեկումնային՝ «Back to Black» ստուդիական ալբոմի թողարկմանը: 

Բլեյք Ֆիլդեր-Սիվիլին՝ Ուայնհաուսի նախկին ամուսնուն, մարմնավորել է Ջեք Օ'Քոնելը։ Կենսագրական ֆիլմի ռեժիսորը Սեմ Թեյլոր-Ջոնսոնն է։

«Back to Black»-ի պրեմիերան Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում տեղի կունենա ապրիլի 12-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մայիսի 10-ին։



© NEWS.am STYLE