Wine Enthusiast․ Խաղողի 9 տեսակ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ հայկական գինին

19:09   13 հունվարի, 2024

Wine Enthusiast պորտալը հոդված է նվիրել հայկական խաղողի տեսակներին, որը կօգնի ձեզ հասկանալ հայկական գինին։ Ըստ հեղինակի՝ հայկական գինին իսկապես հասկանալու համար արժե սկսել հետեւյալ տեղական սորտերից։

Սպիտակ խաղող

Ոսկեհատ

Ոսկեհատը, որը հայտնի է որպես հայկական խաղողի սորտերի թագուհի, աճեցվել է ավելի քան 3000 տարի, ամենից հաճախ Արագածոտնի զով, անտառապատ մարզում եւ Վայոց ձորի լեռնաշխարհում:

Ոսկեհատը հայտնի է իր երկարակեցությամբ եւ անկանխատեսելի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակությամբ, ինչը՝ շնորհիվ իր հաստ մաշկի ու դիմացկուն խաղողի վազի: Այս առանձնահատկությունների պատճառով գինեգործարանները սկսում են խաղողը դիտարկել որպես տարածաշրջանի ապագա՝ գլոբալ տաքացումների պայմաններում։ 

Կախված աճելու սեզոնից կամ գինեգործական մշակումից՝ խաղողը կարող է այնպես ձեւավորվել, որ գինուն հաղորդի բուսական ու լայմի բույրեր, կամ՝սպիտակ ծաղիկների եւ մեղրամոմի ավելի հարուստ արեւադարձային նոտաներ:

«Ես գնահատում եմ Ոսկեհատը Շենին Բլանի հետ իր նմանության համար»,- ասում է Դանիա Դեգենը՝ Վաշինգտոնի Meli-ի գինու տնօրենը: «Խաղողի երկու տեսակներն էլ համատեղում են ծաղկային բույրերը չափավոր թթվայնության եւ ամբողջականության հետ: Ինչպես Շենին Բլանի դեպքում, դրա թթվայնությունը եւ բաղադրությունը դարձնում են այն հրաշալի սորտ՝ փրփրուն գինիների տեսականու մեջ: Հայաստանը Ոսկեհատից պատրաստում է լավագույն փրփրուն գինիներից մի քանիսը»:

Խաթուն

Չիկագոյում «Գալիթ» խմիչքների տնօրեն Սքոթ Սթրոմերը Խաթունին նկարագրում է որպես «շատ թթվային»: Խաթունը, որն ունի դեղնականաչավուն երանգ եւ գրեթե անգույն հյութ, հայտնի է կիտրոնի, ալպիական ծաղիկների եւ արքայախնձորի տտիպ նոտաներով: 

Կանգուն

Կանգունը ծագել է խորհրդային տարիներին եւ հատուկ ստեղծվել է կոնյակի արտադրության համար։ Սա խաղողի երեք սորտերի արդյունք է. սկզբում այն ​​խաչվել է ուկրաինական Սուխոլիմանսկի բելի եւ վրացական Ռկացիտելի սորտերի հետ, այնուհետեւ՝ Շարդոնեի հետ։ Այն լավ արմատավորվել է հայկական տերուարում եւ օգտագործվում է սպիտակ ու փրփրուն գինիների արտադրության համար։ Սպասեք բաց ծղոտի գույնի, թարմության եւ մեղրի, վայրի ծաղիկների ու սերկեւիլի նոտաների:

Գառան Դմակ

Սպիտակ խաղողի տեսակը, որն առավել հաճախ հանդիպում է Արարատի մարզում, աճեցվում է Հայաստանի կավե եւ անապատային հողերի վրա։ Այն հայտնի է իր բուսական եւ հասուն տանձի հատկություններով, թեեւ Ստրոմերն այն համեմատում է ավելի ֆրանսիական բնույթի մի բանի հետ: «Ես ուզում եմ, որ սա լինի 2024 թվականի Sancerre-ն»,-ասում է նա:

Կարմիր խաղող

Արենի Նուար

«Արենի Նուարը, որը հաճախ հայտնի է որպես Սեւ Արենի կամ Սեւ Մալախի, համարվում է հայկական խաղողի սորտերի հարստությունը»,-ասում է Քեմբրիջում (Մասաչուսեթս) Bonde Fine Wine Shop-ի սեփականատեր եւ օպերատոր Բերթիլ Ժան-Քրոնբերգը: «Այն աճում է Վայոց ձորի մարզում, որն ունի յուրահատուկ կլիմա՝ մեղմ ձմեռներով եւ արեւոտ օրերով, միջինը՝ 3000-ից 5900 ֆուտ բարձրության վրա: Այս տեռուարն արտացոլում է այս խաղողի սորտի առանձնահատկությունները. երիտասարդ ժամանակ դրանից ստանում են ընդգծված թթվայնությամբ, խորը եւ ինտենսիվ գույնի գինիներ՝ բալի, սեւ հաղարջի եւ սեւ պղպեղի նուրբ բույրով: Հայկական կաղնու տակառներում հնացված լինելով՝ այն դառնում է ավելի բարակ եւ թավշյա՝ ձեռք բերելով անուշաբույր բարդություն եւ կլորություն»։

«Աճելով Վայոց ձորում՝ Արենի Նուարը դառնում է ավելի բուրգունդական՝ սեւ պղպեղի հետհամով»։

Տիգրանի

Չնայած Տիգրանին հայկական ծագում ունի, դրա մի մասը գալիս է Վրաստանից։ Խաղողն իրենից ներկայացնում է վրացական խաղողի հնագույն տեսակներից մեկի՝ Սապերավիի եւ Արենի Նուարի խառնուրդ:

Այն հազվադեպ է երեւում առանձին: Խաղողը հյութալի է, քաղցր եւ թթու, խորը բնական գույնով, նուրբ կծու եւ հասուն նռան նոտաներով:

Հաղթանակ

Հաղթանակի մուգ մանուշակագույն պտուղները եւ հարուստ կարմիր հյութը այս խաղողը դարձրել են Հայաստանի ամենասիրված տեսակներից մեկը։ Այն հաճախ հանդիպում է խառնուրդների մեջ։ Մուգ գույնը համ է հաղորդում ավելի բաց խաղողին, ինչպիսին է Թոզոտը։ «Ես կարծում եմ՝ այն շատ նման է Վրաստանի Սապերավիին»,-ասում է Սթրոմերը: 

Կախեթ

Կախեթի արմատները գալիս են 4-րդ դարից, սակայն վերջին մի քանի դարերի ընթացքում խաղողը օգտագործվել է բացառապես քաղցր պորտվեյն ոճի գինիներ արտադրելու համար: Արտադրողները գիտակցում են խաղողի ներուժը. թեեւ Հախթանակն ու Արենին հարուստ են եւ դաբաղ, Կախեթը հակված է լինել մրգային եւ տեռուարային. այն թեթեւ է ու բուրավետ՝ մոշի, սեւ հաղարջի, թզի եւ սեւ պղպեղի նոտաներով: U.C. փորձագետ Դեւիսը կարծում է, որ խաղողը կապված է ֆրանսիական Carbonneau-ի հետ:

Թոզոտ

«Այս խաղողի մեջ ես մեծ պոտենցիալ եմ տեսնում»,-ասում է Պավել Վարդանյանը, ով պատրաստում է Թոզոտը Վայոց ձորի Noa Wine-ում, որը գտնվում է մարզի գլորվող սարերից մեկի գագաթին: «Դուք կարող եք Թոզոտը դարձնել էլեգանտ եւ հնացած, կարող եք այն դարձնել վարդագույն, կարող եք այն դարձնել blanc de noir»,-բացատրում է նա:

Այս խաղողը շատ թթվային է եւ թարմ, ելակի վառ նոտաներով:

Հազվադեպության պատճառով «այս օրերին այն հաճախ խառնում են հանդարտ գինու հետ, օգտագործում սեղանի գինիների, աղանդերային գինիների մեջ կամ թորում հայկական կոնյակի մեջ»,-ասում է Ժան-Քրոնբերգը: 



© NEWS.am STYLE