My Bad. Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգի թիզերը

12:26   14 հունվարի, 2024

Սիրուշոն 2023-ն ավարտեց հիթային, եւ նոր տարին սկսում է նույն ոգով։ Նրա «Ինձանից ավել» երգը դեռ շարունակում է ակտիվորեն տարածվել համացանցով, բայց երգչուհին իր լսարանին արդեն նախապատրաստում է նոր հիթի։ My Bad` այսպես է կոչվում նոր ստեղծագործությունը, որը ըստ երգչուհու՝ շուտով հասանելի կդառնա ամբողջական տարբերակով, բայց մինչ այդ Սիրուշոն Instagram-ում առաջարկել է ծանոթանալ դրանից մի հատվածի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Երգչուհին երգը կատարել է «Ինձանից ավել» երգի նոր տարբերակի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Տեսանյութը կարճ է, բայց արդեն արժանացել է երկրպագուների ու հայտնիների կողմից դրական արձագանքների՝ գրանցելով հարյուր հազարավոր դիտումներ։ 



© NEWS.am STYLE