Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:23   15 հունվարի, 2024

Հունվարի 15, երկուշաբթի

Տոները շարունակվում են Գրիգի «Տոնա, արա» ստենդափով։ Այն կկայանա Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։

Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000-ից 8000 դրամ:

Հունվարի 16, երեքշաբթի

Եթե դեռ Նոր տարվա տրամադրություն ունեք, բաց մի թողեք «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմադրող բալետմայստեր` Գեորգի Կովտուն, բեմադրության եւ զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունեւ, ներկայացման երաժշտական ղեկավար եւ դիրիժոր` Կարեն Դուրգարյան։ 

Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-ից 12 000 դրամ:

Հունվարի 17, չորեքշաբթի

«Art փսիխոզ»՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Սեւ կոմեդիա՝ սպիտակի մեջ:

Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000-ից 8000 դրամ:

Հունվարի 17.

Baby Shark Mega Show` հատուկ փոքրիկների համար։ Երաժշտական շոուն տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Սկիզբը՝ 17:00-ին, Տոմսերի արժեքը՝ 2000-ից 8000 դրամ:

Հունվարի 18, հինգշաբթի

Եթե սիրում եք երաժշտություն եւ պոեզիա, արվեստի այս երկու ճյուղերը կարող եք համատեղ վայելել Հին Անի մյուզիք հոլում, որտեղ սպասվում է ինքնատիպ երեկո՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, Արսեն եւ Արթուր Սաֆարյանների մասնակցությամբ։ Երեկոյի ընթացքում կընթերցվեն Գեւորգ Էմինի, Սիփան Շիրազի եւ Պետրոս Հոկտանյանի ստեղծագործությունները: 

Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 8000, 9000 եւ 10 000 դրամ։



© NEWS.am STYLE