Մահացել է «Ёлки» ֆիլմաշարի դերասան Ադիլբեկ Ատիխաեւը

16:21   15 հունվարի, 2024

Մահացել է «Ёлки»-ի դերասան Ադիլբեկ Ատիխաևը. այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է «Studio Bazelevs»-ը։

«Ընկերներ, այսօր խորը տխրության օր է։ Հունվարի 12-ին կյանքից հեռացել է Ադիլբեկ Ատիխաեւը։ Հայտնում ենք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները նրա ընտանիքին, բոլոր հարազատներին ու ընկերներին:

Ադիլը մեր գործընկերն ու ընկերն էր, ով իր կյանքի ավելի քան 20 տարին նվիրել էր «Բազելեւս» կինոընկերությանը։ Թող մեզանից յուրաքանչյուրը սրտում պահի Ադիլի մասին ջերմ հիշողությունները: Թող վառ լինի նրա հիշատակը»,-ասված է ուղերձում։

Դերասանը 57 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հաղորդվում։



© NEWS.am STYLE