«Դրսում ձմեռ ա, բայց, դե, ես շատ տաք ու պայծառ աղջիկ եմ»․ Լիա Զախարյանի ոճային կերպարը՝ նոր ֆոտոշարքում

22:16   15 հունվարի, 2024

Լիա Զախարյանն ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆոտոշարքով, որը թեեւ չի համապատասխանում ձմեռային տրամադրությանը, դերասանուհու խոսքով՝ ունի այլ «առաքելություն»։

«Հասկանում եմ՝ դրսում ձմեռ ա, բայց, դե, ես շատ տաք ու պայծառ աղջիկ եմ, ու իմ մեջ լիքը ջերմություն կա, որը փոխանցում եմ ձեզ»,-ֆոտոշարքին կից գրել է Լիան։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)

Լուսանկարների հեղինակը @alien_photo_ն է։ Ֆոտոշարքում Լիան սեւ կաշվե թրենչով է, նրա գլխաշորն ու ձեռնոցները եւս կաշվից են։ Թրենչի ներքո դերաանուհին կրում է սեւ զգեստ, սեւ զուգագուլպաներ ու միջին երկարության բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ավելի խորհրդավոր է դարձնում սեւ ակնոցը։ Ամողջական սեւ կերպարով Լիան կեցվածք է ընդունել սրճարանում ու շենքերի ֆոնին։ 



© NEWS.am STYLE