«Այս պահին, ուղղակի, այդպես ցանկացա». Սիլվի Բարկովան՝ Instagram-ում ազգանունը փոխելու մասին

13:05   16 հունվարի, 2024

Դերասանուհի Սիլվի Բարկովան Instagram-ում փոխել է ազգանունը՝ գրանցվելով ամուսնու՝ Պալայ ազգանունով: Սիլվին, սակայն, նշեց, որ պաշտոնապես չի փոխել ազգանունը, եւ դա արել է միայն ինստագրամյան էջում:

IMG_1700-1.jpeg (150 KB)

«Անձնագրով չեմ փոխել ազգանունս, պարզապես ցանկացա Instagram-ով փոխել, բայց, գուցե, մի օր կրկին իմ ազգանունով թողնեմ էջս: Այս պահին, ուղղակի, այդպես ցանկացա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Սիլվին ամուսնու եւ որդու հետ այս շրջանում Հնդկաստանում է, որտեղ բնակություն է հաստատել ամուսնանալուց հետո: Դերասանուհին հիմա չի նկարահանվում, ակտիվորեն զբաղված է որդու՝ Կավիրի խնամքով: Տղան լույս աշխարհ է եկել նախորդ տարի՝ փետրվարի 21-ին, Երեւանում:



© NEWS.am STYLE