Ռեփեր Vacío-ն մեղադրել է «Блестящие» խմբի նախկին երգչուհի Օլգա Օրլովային`Իվլեեւայի «մերկ երեկույթի» շուրջ ծագած սկանդալի տարածման մեջ

23:14   16 հունվարի, 2024

Ռեփեր Vacío-ն (իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլեւ), որը դատապարտվել է բլոգեր Անաստասիա Իվլեեւայի երեկույթին մերկ ներկայանալու համար, մեղադրել է «Блестящие» խմբի նախկին մենակատար Օլգա Օրլովային միջոցառման շուրջ ծագած սկանդալի մեջ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Տղան եւ նրա պաշտպանությունը պնդում են, որ 90-ականների աստղ Օրլովան, ով թաքցրել էր իր դեմքը նիկաբի ներքո, «շոկային կոնտենտ» էր փնտրում այդ օրը։ Նրանց վարկածի համաձայն՝ հենց նա է նկարահանել եւ տեղադրել այն տեսանյութը, որում երեւում է ամբողջությամբ մերկ ռեփերը, որը միայն իր «արժանապատվությունն» էր թաքցրել գուլպայի ներքո։ Միաժամանակ երգչուհին խուսափել է տհաճ հետեւանքներից՝ ոչ մի տեղ չհայտնվելով։

Vacío-ի փաստաբանն ասում է, որ ամեն ինչ բավական պարզ է․ իր պաշտպանյալը չէր կարող նկարահանել այդ տեսանյութը, քանի որ ինքը կադրում է եղել,  այն չէր կարող տեղադրել ցանցում, քանի որ մուտք չի ունեցել դրան: Ինչպես հայտնի է՝ ռեփերի հեռախոսն, իսկապես, ստուգվել է, եւ այնտեղ ոչ մի մեղադրական բան չի հայտնաբերվել։ Այժմ Վասիլեւի փաստաբանը միջնորդում է փորձաքննություն անցկացնել, որպեսզի բոլոր գաղտնիքները պարզվեն:



© NEWS.am STYLE