Վագրային պրինտ ու նորաձեւ վերարկու. Եվա Զոհրաբյանի թրենդային կերպարը (ֆոտո)

16:24   17 հունվարի, 2024

Եվա Զոհրաբյանը հրապարակել է 2024-ի առաջին թրենդային «լուքը»: Ոճային դերասանուհին ընտրել է համարձակ ու «աչք ծակող» համադրություն: Եվան կրել է վագրային պրինտով «օվերսայզ» տաբատ, մոխարգույն լայն շապիկ, սպորտային կոշիկներ, իսկ պարանոցին՝ խոշոր սրտաձեւ կախազարդով վզնոց:

IMG_1736.jpeg (506 KB)

Եվան լուսանկարվել է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածությունում: Ցրտին դիմակայելու համար դերասանուհին կերպարը լրացրել է մուգ շագանակագույն երկար վերարկուով:

IMG_1739.jpeg (522 KB)

Սա Եվայի առաջին հրապարակումն է 2024-ին:

IMG_1737.jpeg (431 KB)



© NEWS.am STYLE