Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Գերմանիայի օդանավակայանում

10:25   18 հունվարի, 2024

Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Գերմանիայի օդանավակայանում՝ շքեղ ժամացույցը չգրանցելու պատճառով, գրում է The Sun-ը։

«Տերմինատորի» 76-ամյա աստղին, «հարկային օրենքների համաձայն», Լոս Անջելեսից թռչելուց հետո մի քանի ժամ պահել են Մյունխենի մաքսատանը:

Ըստ BILD-ի՝ դերասանին մի կողմ են քաշել՝ նրա ուղեբեռը ստուգելու համար, որից հետո ոստիկանները նրա պայուսակում գտել են շվեյցարական Audemars Piguet շքեղ ապրանքանիշի՝ 26,000 եվրո արժողությամբ ժամացույց, որը պատրաստվել էր պատվերով:

Մյունխենի գլխավոր մաքսատան ներկայացուցիչ Թոմաս Մեյսթերն ասել է, որ ժամացույցը պետք է գրանցված լիներ, քանի որ այն ներմուծվում է, եւ իրենք այժմ «հարկային քրեական վարույթ են հարուցել»։

Դերասանը, ով Ավստրիայի եւ ԱՄՆ քաղաքացիություն ունի, ճանապարհորդում էր մասնակցելու բարեգործական աճուրդի, որը տեղի է ունեալու Ավստրիայի Կիցբյուել քաղաքում:

Նա փաթեթավորել էր իր շքեղ ժամացույցը աճուրդի հանելու նպատակով:

Լուսանկարը՝ Mega/GC Images



© NEWS.am STYLE