Doja Cat-ի մայրը պնդում է, որ երգչուհին ֆիզիկական բռնության է ենթարկվել եղբոր կողմից

14:39   18 հունվարի, 2024

Ենթադրվում է, որ Doja Cat-ը բռնության է ենթարկվել իր մեծ եղբոր կողմից: Այս մասին դատավորին հայտնել է երգչուհու մայրը։

Համաձայն TMZ-ի կողմից ձեռք բերված իրավական փաստաթղթերի՝ Doja-ի մայրը՝ Դեբորա Էլիզաբեթ Սոյերը, ժամանակավոր խափանման միջոց է ներկայացրել իր 30-ամյա որդու՝ Ռաման Դալիթանդո Դլամինիի դեմ։ Իր դիմումի մեջ նա մի քանի լուրջ մեղադրանքներ է ներկայացրել նրա դեմ:

Պարբերականը գրում է, որ երգչուհու մայրը նշել է, որ Dojan, պարզապես, այն անձանցից մեկն է, ով Ռամանից պաշտպանության կարիք ունի։ Նա պնդում է, որ եղբայրն ամգամ կոտրել է երգչուհու ատամները:

Կնոջ խոսքով՝ Ռամանը Doja-ին կտրվածքներ եւ կապտուկներ է հասցրել, ինչպես նաեւ գողացել է քրոջ ունեցվածքից որոշ բաներ: Մայրը պնդում է, որ, բացի այդ, Ռամանը «նվաստացուցիչ» խոսքերով է վիրավորում հայտնի քրոջը։ 

Ինչ վերաբերում է իր իսկ անվտանգությանը, երգչուհու մայրը պնդում է, որ Ռամանը ֆիզիկական բռնության է ենթարկել իրեն եւ վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ սպառնացել:

Դատարանի հրամանով դատավորը կնոջը Ռամանից  պաշտպանություն է հատկացրել, բայց նույն պաշտպանությունը չի երաշխավորել Doja Cat-ին՝ նշելով, որ արտիստը պետք է իր սեփական դիմումը ներկայացնի խափանման միջոցի վերաբերյալ:

Լուսանկարը՝ Jason Kempin/Getty Images/MTV



© NEWS.am STYLE