«Մի՞թե մեր օրերում ամոթ է էմոցիա արտահայտելն ու քո էությանը հավատարիմ մնալը». Գոհար Ավետիսյան

20:06   18 հունվարի, 2024

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ասում է, որ իրեն գրում, թե ինքը շատ էմոցիոնալ է, հաճախ է տխրում, ինչով էլ բարկացնում է շատերին:

Ինստագրամյան «սթորի» բաժնում Գոհարը պատասխանել է բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում:

IMG_1758.jpeg (426 KB)

«Մի՞թե մեր օրերում ամոթ է էմոցիա արտահայտելն ու քո էությանը հավատարիմ մնալը: Աշխարհն այնքան տարված է սոցիալական ցանցերի այդ իդեալական պատկերով, որն, իրականում, գոյություն չունի, որ երբ տեսնում են սովորական մարդու՝ իր անհանգստություններով ու անկեղծ էմոցիաներով, դա անմիջապես շփոթում են անհասունության հետ»,-գրել է Գոհարը:



© NEWS.am STYLE