Կապույտ կաշվե զգեստ ու գլամուրային դիմահարդարում․ Եվա Բաղդասարյանի շքեղ կերպարը (ֆոտո)

19:11   21 հունվարի, 2024

Եվա Բաղդասարյանն Instagram-ում փայլել է հերթական կերպարով։ Դերասանուհին ընտրել է մուգ կապույտը, որն, ի դեպ, 2024-ի առանցքային երանգներից է։ Սոցիալակամ ցանցում հրապարակած կադրերում Եվան երեկոյան շքեղ զգեստով է ու գլամուրային դիմահարդարմամբ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_)

Նա կրում է բաց ուսերով ու նեղ թեւքերով կաշվե զգեստ, որի վերնամասը ոճավորված է կորսետով, իսկ շրջազգեստը երկար է եւ աչքի է ընկնում կողային բացվածքով։ Զգեստը Եվան համադրել է սեւ գույնի բարձրակրունկ կոշիկների ու օձի տեսքով արծաթափայլ զարդի հետ, որը «փաթաթված է» նրա պարանոցին։ Դերասանուհին նախընտրել է ալիքներով սանրվածք եւ կապույտ երանգի ստվերաներկեր, որոնք լրացված են արաբական ոճի աղեղների հետ։ 

Հետեւորդները մի շարք հաճոյախոսություններ են շռայլեր Եվային՝ նշելով, որ նա «ինչպես միշտ փայլում է իր գեղեցկությամբ»։



© NEWS.am STYLE