22:33 22 հունվարի, 2024Հնարամիտ ֆերմերը մեծ գումարներ է վաստակում OnlyFans-ում` նկարահանելով, թե ինչպես է կթում կովերին, քշում տրակտորներ եւ մաքրում կեղտոտ գոմերը, եւ այս գործողություններն անում է բիկինիով: 29-ամյա Բրիթնի Վուդսը պնդում է, որ այժմ երեք անգամ ավելի շատ է վաստակում, քան նախկինում, երբ աշխատում էր լրիվ դրույքով եւ հագնված: «Այժմ ես կարող եմ աշխատել այնպես, ինչպես ինձ հարմար է»,-ասում է Նոր Զելանդիայի բնակիչը:

Վուդսը թողել է համալսարանում իր ուսումը մեկ տասնամյակ առաջ եւ հույս ունի մի օր գնել իր սեփական ֆերման: «Ես ավարտել եմ միջնակարգ դպրոցը, ընդունվել համալսարան եւ սովորել բիզնես եւ մարքեթինգ բաժնում, բայց երկու տարի անց կորցրի հետաքրքրությունս եւ փոխարենը սկսեցի զբաղվել հողագործությամբ»,-պատմում նա:
Երեք տարի առաջ Վուդսը որոշեց ստեղծել OnlyFans հաշիվը՝ իմանալով, թե ինչ խելահեղ գումարներ են վաստակում բովանդակություն ստեղծողները կայքում: Գեղեցկուհին որոշեց իր սովորական ֆերմերային հանդերձանքը փոխարինել բաց հագուստով:

«Առաջին տարում գործերը բավականին դանդաղ էին ընթանում»,-ասում է Բրիթնին,-«Վերջին երկու տարիների ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ դրա վրա, եւ ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները, չնայած որ ինձ անընդհատ վիրավորում են դրա համար»,-խոստովանում է նա,-«Ինձ ասում էին, որ ես ինքս ինձ չեմ հարգում եւ հերթական մոդելն եմ, բայց ես իրականում թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր ինձ չեն ճանաչում»:

Ատելության մեծ մասը գալիս է անծանոթ կանանցից: Միեւնույն ժամանակ, տղամարդ գործընկերները երբեք խնդիրներ չեն ունեցել ինտերնետում նրա «չարաճճիությունների պատճառով»: «Այս ոլորտում, անկասկած, տղամարդիկ գերակշռում են: Բոլոր ֆերմաներում, որտեղ աշխատել եմ, սովորոբար, միակ կինն եմ եղել»,-ասում է Վուդսը:

«Մարդիկ ասում են, որ չեն կարող ինձ հետ աշխատել, քանի որ ես չափազանց գլամուրային եմ, ինչի պատճառով չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց դա ճիշտ չէ, քանի որ ես անընդհատ աշխատում եմ տղամարդկանց հետ, եւ նրանք շատ հարգալից են»:

Այսպիսով, իր տղամարդ գործընկերների աջակցությամբ Վուդսը դեռ չի պատրաստվում հագնվել: «Ես մի քանի անգամ մտածել եմ OnlyFans-ը թողնելու եւ լրիվ դրույքով գյուղատնտեսությանը վերադառնալու մասին», - ասում է նա,-«Բայց ես ունեմ մի քանի ֆինանսական նպատակներ, որոնց ես ուզում եմ հասնել, եւ չեմ կարող դա անել միայն ֆերմայում աշխատելով»: