Ինչո՞վ է վտանգավոր հայուհիների շրջանում այդքան հայտնի մազերի կերատինային հարթեցումը

16:21   23 հունվարի, 2024

Այդքան հայտնի կերատինային հարթեցումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ թողնել մազերի վրա, որոնք նկատելիորեն կարող են նոսրանալ։ Vogue-ի հետ զրույցում Isya Aesthetics-ի տնօրեն բժիշկ Քիրան Սեթհին նշում , որ այդ տեսակ հարթեցումը հանգեցնում է մազաթափման և մազերի կոտրման։

«Կերատինային հարթեցման պրոցեդուրաները գործում են մազերի դիսուլֆիդային կապերի անջատմամբ, որոնք պատասխանատու են մազերի բնական կառուցվածքի և որակի համար։ Այս կապերը խզելու միջոցով պրոցեդուրան թույլ է տալիս մազերին տալ ավելի հարթ և ուղիղ տեսք։ Սակայն դա հանգեցնում է դիսուլֆիդային կապերի թուլացման, որն էլ իր հերթին՝ մազերի կոտրման և մազաթափության։ Մազերի կառուցվածքի մեջ այդ արմատական փոփոխությունը կարող է հանգեցնել  ինչպես ժամանակավոր և անմիջապես, այդպես էլ երկարաժամկետ փոփոխությունների՝ ազդելով մազերի առողջության վրա»,-բացատրում է բժիշկը։

Խոսելով այն բանի մասին, թե ինչպես է հնարավոր շտկել կերատինային հարթեցման պատճառած վնասները, փորձագետը նշում է, որ պետք չէ սպասել մազերի որակի հետ կապված կտրուկ և անմիջապես փոփոխությունների պրոցեդուրայից հրաժարվելուց հետո։ «Մազերի՝«կերատինային հարվածից» վերականգման համար մոտ մեկ տարի կպահանջվի։ Այդ ժամանակ սկզբնական և ավելի ուժեղ  դիսուլֆիդային կապերը վերականգնվելու հնարավորություն ունեն»,-ասում է նա։

Փորձագետը խորհուրդ է տալիս կենտրոնանալ սնուցման և արտաքին խնամքի վրա։ «Ներքին մակարդակով որոշիչ նշանակություն ունի հավասարակշռված դիետայի շրջանակներում սպիտակուցների ընդունումը»։ Ինչ վերաբերում է մազերի անմիջական բուժմանը, նա խորհուրդ է տալիս «պարբերաբար կիրառել յուղեր և շիճուկներ վնասվածքների նվազեցման համար։ Ինչպես նաև կարևոր է ընտրել մազերի արևապաշտպան միջոց՝ գլխամաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար։ Շատ կարևոր են մազերի խնամքի ճիշտ միջոցները, ինչպիսիք են փափուկ շամպունների կիրառումը և հավելյալ քիմիական բուժումներից խուսափելը»,-եզրափակում է նա։     



© NEWS.am STYLE