Moana Bikini ապրանքանիշը քննադատության կիզակետում է հայտնվել՝գովազդելով կանացի լողազգեստ, որը տղամարդ է ներկայացրել

19:30   23 հունվարի, 2024

Ավստրալական Moana Bikini ապրանքանիշը հայտնվել է քննադատության թիրախում՝ գովազդելով կանացի լողազգեստ, որը ցուցադրել է տղամարդ մոդելը։ Վրդովված մի կին մեղադրել է ընկերությանը՝ նշելով, որ նրանք այդկերպ տղամարդկանց իշխող են դարձնում՝ ցուցադրելով, թե նրանք ավելի լավ են ներկայացնում կանացի ապրանքը։ 

Moana Bikini-ն, որը պատկանում է ավստրալացի ինֆլուենսեր Կարինա Իրբիին, Instagram-ում կիսվել է մի տեսանյութով, որում մոդել Ջեյք Յանգը կեցվածք է ընդունում 99 դոլար արժողությամբ լողազգեստով։ «Ես տարված եմ այս կերպարով»,-գրված է տեսանյութին կից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от MOANA BIKINI (@moana_bikini)

Այնուամենայնիվ, շատ օգտատերեր ասել են, որ տեսանյութի պատճառով կդադարեցնեն հետեւել ընկերության էջին, իսկ մյուսները քննադատել են ապրանքանիշին՝ կանանց լողազգեստներ վաճառելու նպատակով տղամարդկանց օգտագործելու համար:

«Սա տղամա՞րդ է։ Ես կարծում էի, թե դուք խոսում եք կանանց իրավունքների տարածման ու հնարավորությունների մասին»: Instagram-ի օգտատերերից մեկը մեկնաբանել է. «Թվում է, թե տղամարդիկ փորձում են տիրանալ այն ամենին, ինչը կանայք սուրբ են համարում: Մեր ապահով տարածքները, մեր ինքնությունը, իսկ այժմ մեր նորաձեւությունը»: Մեկ ուրիշը նշել է, որ տեսանյութը «վատ գովազդ է, եթե դրա թիրախային լսարանը կանայք են»։ «Կանանց համար նախատեսված հագուստ կրող տղամարդը կանանց մեծամասնությանը չի ստիպի գնել այն»:

Բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր պաշտպանում են ընկերությանը «ներառականության հանձնառության» համար։

Ընկերությունն ինքը քննադատներին ասել է. «Եթե մեր բիկինիով Ջեյքը ձեզ այդքան վրդովեցնում է, մենք կարծում ենք, որ խնդիրը, գուցե, ձեր մեջ է»:



© NEWS.am STYLE