Հայտնի են Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության հավակնորդները

09:20   24 հունվարի, 2024

Հայտնի են դարձել Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության հավակնորդները։ Ինչպես եւ սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմերը» լավ արդյունք է ցուցաբերել՝ ստանալով 13 անվանակարգ։

Հաջորդը «Աղքատները» ֆանտաստիկ ֆիլմն է՝ Էմմա Սթոունի մասնակցությամբ, որը ստացել է 11 անվանակարգ, իսկ Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» դրաման ստացել է 10 անվանակարգ։

Ամառային «Բարբի» բլոկբաստերը ստացել է ութ անվանակարգ։

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին, այն չորրորդ անգամ կվարի Ջիմի Քիմելը։



© NEWS.am STYLE