Հայտնի թուրք խոհարար Սոլթ Բեն պարծեցել է կտրոնով, որը կազմել է 108500 դոլար, եւ հայտնվել բուռն քննադատության թիրախում

20:27   24 հունվարի, 2024

Հայտնի թուրք խոհարար Սոլթ Բեն դարձել է կատաղի քննադատության թիրախ՝ Դուբայի իր ռեստորանից 108500 դոլար արժողությամբ կտրոն ցուցադրելուց հետո։

«Փողը գալիս է, փողը գնում է»,- Instagram-ում գրել է 40-ամյա թուրք խոհարարը, ում իսկական անունը Նուսրեթ Գյոքչեն է։

Քննադատներն ասում են, որ նման ձեւով պարծենալը վիրավորանք է թուրքերի համար, ովքեր պայքարում են 60 տոկոս աճող գնաճի եւ 10 տոկոս գործազրկության դեմ, հաղորդում է Newsflash-ը:

Nusr-Et Steakhouse Dubai-ի Four Season Resort-ի անանուն հաճախորդները մեծ գումարներ էին ծախսել տավարի մսի, կարտոֆիլի ֆրիի, աղցանի, փախլավայի եւ մրգերի վրա: Նրանց նաեւ վայելել են ոսկեպատ շքեղ միս, մեկ ֆիլե մինյոն (270 դոլար) եւ երեք սթեյք (1390 դոլար): Որպես խմիչք՝ նրանք ընտրել էին չորս մարտինի ($130), 2009 թ-ի Chateau Petrus-ի երկու շիշ ($53,900), մեկ շիշ Petrus՝ 2011 թ-ի ($17,700) եւ հինգ չափաբաժին Louis XIII էքսկլյուզիվ կոնյակ ($7,500): Նրանք նույնիսկ 24500 դոլար թեյավճար են թողել:

Սոլթ Բեի պարծենկոտությունը այնքան էլ դուր չի եկել Instagram-ի զայրացած օգտատերերին:

«Սա այն դեպքն է, երբ մարդիկ ավելի շատ փող ունեն, քան առողջ բանականություն»,-ասել է մեկը:

«Իմ ատաղձագործը կարող է ավելի լավ պատրաստել»,-նկատել է մեկ ուրիշը: Իսկ թուրքական Yeniçağ թերթը, ըստ տեղեկությունների, մեղադրել է Սոլթ Բեյին իր հարստությունը ցուցադրելու մեջ, մինչդեռ «քաղաքացիները պայքարում են 3 ցենտ նվազագույն աշխատավարձով ապրուստը հոգալու համար»:

Սոլթ Բեն համաշխարհային համբավ ձեռք բերեց 2017 թվականին Instagram-ում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ նա յուրահատուկ ձեւով է ուտեստը համեմում աղով։ Այնուհետեւ նա հիմնեց ավելի քան 20 ռեստորաններից բաղկացած ցանց, ներառյալ Մանհեթենում փակված բուրգերների խանութը:

Նա նախկինում եւս բուռն արձագանք է ստացել իր ռեստորաններից թանկարժեք հաշիվներ կիսելու համար:



© NEWS.am STYLE