Երգչուհի Վիկտորիա Դայնեկոն Ամանորի առիթով ինքն իրեն Porsche է նվիրել

10:39   31 դեկտեմբերի, 2013

Ռուսական ճանաչված երգչուհի Վիկտորիա Դայնեկոն, ով վերջերս համերգի նախապատրաստության ժամանակ հոսանքահարվել էր, Ամանորի առիթով ինքն իրեն Porsche է նվիրել: Ըստ Ivona-ի, Վիկտորիան այդ մասին երկրպագուներին տեղեկացրել է համացանցում:

Արտիստուհին հրապարակել է շքեղ ավտոմեքենայի գնման պայմանագրի լուսանկարը: Երգչուհին Porsche Macan Turbo է ընտրել, որը ներկայացվել է այս տարվա նոյեմբերին, Փարիզում:

«Ամանորյա նվեր, որը ես, լավագույն դեպքում, կկարողանամ ստանալ ծննդյանս տարեդարձին (Ձմեռ Պապ, ինձ համբերություն նվիրիր, խնդրում եմ, եւ ապրիլյան քվոտա: Չեմ ցանկանում սպասել մինչեւ հուլիս»,- սոցիալական ցանցերից մեկում գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE