Իռլանդացի դիզայներ Սիմոն Ռոշայի դեբյուտը Ժան Պոլ Գոտյեի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությանը գերազանցեց բոլոր սպասելիքները:
Սա այն հազվագյուտ հավաքածուն է, որտեղ յուրաքանչյուր կերպար արժանի է ուշադրության: Յուրաքանչյուր կերպար լրացված է հետաքրքիր եւ հուզիչ դետալներով, որոնք, լինելով հղումներ ինչպես Ռոշայի, այնպես էլ Գոտիեի հավաքածուներին, լի են նոր գաղափարներով։
Ռոշան վերաիմաստավորել է Ժան Պոլ Գոտիեի կորսետը`օգտագործելով ժանյակավոր տարրեր, որոնք մի փոքր ավելի ազատ են կապվում, իսկ երկար ժապավենները կախված են կողքերից:
Այստեղ առկա են նաեւ ծովային տարրեր, ինչպիսիք են կրծքավանդակի վրայի խխունջները, ծաղկային սրվակներով պատված գլխարկները (Սիմոն Ռոշայի եւս մեկ հայտնի մոտիվ)։
Անշուշտ, կոնի տեսքով կրծկալը հայտնվում է տարբեր ձեւերով՝ դուրս ցցվելով սեւ սմոքինգից եւ եղջյուրների պես թեքվելով դեպի վեր։
Simone Rocha-ի երկրպագուները ցանկացած վայրում կճանաչեն ապրանքանիշի անսխալ դիզայնի լեզուն: Բայց այս հավաքածուում, ի տարբերություն պատրաստի հագուստի, ավելի շատ է ընդգծված կոշտությունն ու սրությունը:
Աշխատելով բարձր նորաձեւության ատելյեի հետ՝ Սիմոն Ռոշան նաեւ կարողանում է առաջ մղել նախկինում աշխատած գաղափարները, ինչպիսիք են ծավալը, ծածկույթները եւ տարբեր զարդանախշերը, եւ ներկայացնել ավելի «ավանդական» զգեստների իր մեկնաբանությունը: («Ավանդական»-ը չակերտների մեջ է, քանի որ այն, ինչ նա անում է, չափազանց հետաքրքիր է որպես այդպիսին դասակարգվելու համար):