«Բառերով»․ Էրիկ Կարապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

17:07   25 հունվարի, 2024

Էրիկ Կարապետյանը նոր երգ եւ տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Բառերով»։ Երգի երաժշտությունը հեղինակել են Մարտին Միրզոյանն ու Գրիգոր Կյոկչյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Տեսահոլովակում Էրիկը սպիտակ ֆոնին է, նրա կատարմանը զուգահեռ էկրանին հայտնվում են երգի խոսքերը։ «Գլորվեն ցած արցունքները սիրահարված աչքերից, երազանքով լի սրտերը օրորվեն նորից․․․»։

Հավելենք, որ փետրվարի 13-ին երգիչը մեծ մենահամերգով հանդես է գալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 



© NEWS.am STYLE