Գինի և ճարտարապետություն. Rafael Viñoly Architects-ն Իտալիայի օդանավակայանի տերմինալի տանիքում խաղողի այգի է նախագծել

20:23   26 հունվարի, 2024

Rafael Viñoly Architects-ը նախագծել է Ֆլորենցիայի Amerigo Vespucci օդանավակայանի նոր միջազգային տերմինալը: Նախատեսվում է, որ պատրաստ լինելուց հետո 538,000 քառակուսի ոտնաչափ տերմինալը տարեկան 5,9 միլիոն միջազգային ուղևորի կսպասարկի, գրում է Archinect-ը:

ezgif.com-avif-to-jpg-converter (45).jpg (56 KB)

Օդանավակայանի ամենաեզակի առանձնահատկությունը 19 ակր խաղողի այգին է, որը նրբորեն բարձրանում է շենքի վերևում և ծածկում ներքևի տերմինալը:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (16).jpg (58 KB)

Լանդշաֆտը կունենա 38 շարք խաղողի այգիներ, որոնք կնպաստեն օդանավակայանի LEED Platinum վարկանիշին և կխորհրդանշեն Իտալիայի «հարուստ ավանդույթն ու նորարարական ոգին»:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (10).jpg (61 KB)

Տերմինալը կկառուցվի երկու փուլով՝ առաջին փուլը կավարտվի 2026 թվականին, իսկ երկրորդը՝ 2035 թվականին։

 

 



© NEWS.am STYLE