Dior-ը դեբյուտային սպա կենտրոն կբացի Դուբայում

14:01   28 հունվարի, 2024

Dior-ը շքեղությունը նոր մակարդակի կհասցնի՝ Դուբայում բացելով իր դեբյուտային սպա կենտրոնը։ 

4305 քառակուսի ոտնաչափ կենտրոնը կտեղակայվի The Lana հյուրանոցի վերեւի հարկում: Սպա կոնտրոնը կներառի հինգ մեկտեղանոց սենյակ եւ երկտեղանոց լյուքս: Բայց բացի դասավորությունից եւ դիզայնից, հիմնականը, իհարկե, ծառայությունների շրջանակն է։

Պրոցեդուրաները ներառում են դեմքի խնամք՝ կանանց եւ տղամարդկանց համար, որն ուղղված է մկանները հանգստացնելուն, D-sculpt՝ մարմնի ամրացման համար եւ այլն: Բուժման կարեւոր կետը Dior-ի քարի թերապիան է, որի դեպքում օգտագործվում են կիսաթանկարժեք քարեր, միկրո աբրազիոն տեխնոլոգիաներ եւ լուսային թերապիա։

Տարածքում կտեղակայվի նաեւ բուտիկ, որտեղ կվաճառվեն Dior-ի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են L’Or de Vie-ն, Rouge Premier-ը, Dior Prestige-ը եւ այլն:

Dior-ի դեբյուտային սպա սրահը Դուբայում կբացվի ապրիլի 15-ին:



© NEWS.am STYLE