10:17 29 հունվարի, 2024Հունվարի 29, երկուշաբթի
Համազգային պետական թատրոնում պրեմիերա է՝ նվիրված Պարույր Սեւակի 100-ամյակին։ «Մարդը ափի մեջ» խորագրով երեկոն տեղի կունենա 19:30-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։
Հունվարի 30, երեքշաբթի
«Fe - Show»՝ 18+ երաժշտական շոու-ներկայացում՝ 2 գործողությամբ, որը տեղի կունենա Երեւանի պետական կամերային թատրոնում։ Մտահղացման հեղինակը Լուսինե Երնջակյանն է, բեմադրությունը՝ Սենիկ Բարսեղյանի։ Ներկայացման երաժշտական գործիքավորումը կատարել է Վահե Գրիգորյանը։ Դերերում հանդես են գալիս Քեթրին Մանասյանը, Լուիզա Ներսիսյանը, Էվա Խաչատրյանը, Սոնա Մաթեւոսյանը, Աննա Մանուչարյանը, Էրմինա Զախարովան, Սենիկ Բարսեղյանը, Զիրոյանը, Ներսես Մարկոսյանը, Սուրեն Պողոսյանը եւ Ժորա Մարտիրոսյանը։
Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 6000-ից 10000 դրամ։
Հունվարի 31, չորեքշաբթի
«Игры королей»՝ պրեմիերա Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Ներկայացումը բեմադրվել է Ջեյմս Գոլդմենի պիեսի հիման վրա, ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան։ Պիեսը իշխանության անսահման ծարավի եւ հանուն դրա ցանկացած դավաճանության գնալու պատրաստակամության մասին է։ Ներկայացումը ուժեղ եւ հզոր մարդկանց մասին է, որոնցից կախված է կայսրությունների ճակատագիրը...
Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ։
Փետրվարի 3, շաբաթ
Nemra-ն տարին, բավական, ակտիվ է սկսել։ ԱՄՆ-ի համերգից վերադառնալով՝ խմբի անդամները համերգներ ունեցան Երեւանում եւ Գյումրիում, իսկ այս շաբաթ ելույթով հանդես կգամ Հին Անի մյուզիք հոլում։
Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 9000, 12000, 14000 դրամ։
Իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենա ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը։ Երեկոյի կազմակերպիչները հրավիրում են վայելելու Music of Wandering Cello խորագիրը կրող համերգային երեկոն, եւ խոստանում կախարդական ճամփորդություն ժամանակից եւ տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի եւ 30 լեզուներով երգող վոկալիստի հետ:
Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 7000 եւ 10000 դրամ։
Փետրվարի 4, կիրակի
«Կորցրած Մեղեդի»-ն վերադառնում է Հայաստանի երգի պետական թատրոնի բեմ։ Մյուզիքլը պայքարի, Հայրենիքի, սիրո ու արվեստի մասին է։
Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-ից 5000 դրամ։