«Արի, արի»․ Սոնա Ռուբենյանի վառ կերպարը՝ նոր տեսահոլովակում

16:43   29 հունվարի, 2024

Սոնա Ռուբենյանը ձմեռային «Փաթիլներ»-ից հետո նոր տեսահոլովակ է թողարկել, որը նախորդից տարբերվում է՝ թե տրամադրությամբ, թե ռիթմերով, թե գույներով։ «Արի, արի» երգը հեղինակել է Նիկ Էգիբյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

Երգչուհին, որը չի խուսափում ոճային փորձարկումներիվ, այս հոլովակում ներկայացել է վառ ու գունավոր կերպարներով, որոնց հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է։ Կադրերում Սոնան եւ «Ամարաս»-ի աղջիկները պարային իրարանցում են առաջացնում սուպերմարկետում՝ գնումներ կատարելով գունեղ ու աչքի ընկնող կերպարներով։ Խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ օր առաջ եւ գրանցել ավելի քան 50 հազար դիտում։ 



© NEWS.am STYLE