Գրեմմիակիր «Էբեն» քառյակն` առաջին անգամ Երեւանում

18:31   29 հունվարի, 2024

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով:

Փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  առաջին անգամ  հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով: 

Համերգի  ծրագրում կհնչեն՝Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21, Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3, Էդվարդ Գրիգ  | Լարային քառյակ համար 1։ Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։  



© NEWS.am STYLE