Ինչպես կետի մարսողական համակարգում արտադրվող նյութը դարձավ օծանելիքի արդյունաբերության «գանձերից» մեկը

22:29   30 հունվարի, 2024

Հազվագյուտ մոմային նյութը, որը կոչվում է սաթ, եւ հայտնի է որպես «լողացող ոսկի» եւ համարվում է օծանելիքի արդյունաբերության գանձերից, կարող է ուժեղացնել օծանելիքի կամ օդեկոլոնի բույրերն ու նոտաները:

«Դա չափազանց արժեքավոր նյութ է, որը հայտնի է իր յուրահատուկ բույրով եւ ամրացնող հատկություններով»,-POPSUGAR-ին ասել է պարֆյումեր եւ Chémin-ի սեփականատեր Նովեմբեր Նիքոլսը,-«Այն մեծացնում է բույրի երկարակեցությունն ու խորությունը»:

Սաթն արտադրվում է կաշալոտների մարսողական համակարգում․ կետերի այս տեսակը վաղուց գրանցված է վերացման վտանգի եզրին կանգնած կենդանիների ցուցակում:

Այլ կերպ ասած, սաթը կետի փսխումն է: «Սաթը արտադրվում է կետի աղիքները սուր առարկաներից պաշտպանելու համար եւ ժամանակի ընթացքում դեն նետվում։ Այն կարելի է գտնել օվկիանոսում կամ ափին», - բացատրել է Նիքոլսը:

Ենթադրվում է, որ այս բաղձալի նյութը երկարացնում է օծանելիքի բույրի երկարակեցությունը, եւ դրա հազվադեպությունն այն այնքան թանկ է դարձնում, որ այն սովորաբար հանդիպում է միայն բարձրակարգ, շքեղ բույրերի մեջ:

Քանի որ կաշալոտը վտանգված տեսակ է, կան կանոնակարգեր՝ կապված սաթի առեւտրի հետ։

«Որոշ երկրներում սաթի առեւտուրը կամ այն ձեռք բերելն անօրինական է», - ասում է Նիկքոլսը:

Ըստ Ocean Conservancy-ի՝ կաշալոտն անհետացող տեսակ դարձավ այն բանից հետո, երբ դրա որսը տարածում գտավ, հատկապես 1800-ականներին։ 

Ենթադրվում է, որ այս կետերի միայն 1%-ն է ունակ արտազատել սաթ: Կետերի փսխման պակասի պատճառով մեկ գրամն արժե մոտ 27 դոլար, իսկ կես կիլոգրամը կարող է արժենալ ավելի քան 10000 դոլար։




© NEWS.am STYLE