Ինչպիսի՞ն էր 15 տարեկանում, ինչպե՞ս է նշելու Վալենտինը, ի՞նչ սխալներ են անում մոդելները․ Մոնիկա Գրիգորյանն անկեղծացել է

17:31   1 փետրվարի, 2024

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Մոնիկա Գրիգորյանն ինստագրամյան էջի «սթորի» բաժնում անկեղծացել է հետեւորդների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։ Մոդելից հետաքրքրվել են մասնագիտական նրբությունների, նաեւ անձնական թեմաների մասին։ 

Շատերին հետաքրքրել է՝ ինչպիսին էր գեղեցկուհին 13-15 տարեկանում, իսկ Մոնիկան պատասխաել է՝ տեղադրելով այդ շրջանի իր լուսանկարներից մի քանիսը, որոնցում մազափնջով է։ Մոդելը  նշել է, որ մոտ 10 տարի այդպիսի սանրվածք է ունեցել։

42d5b3e2-cb15-49de-accf-4c4069e8e347.jfif (94 KB)

Նրան խնդրել են նաեւ ցուցադրել մայրիկին։ Մոնիկան նրա հետ համատեղ լուսանկարներ է տեղադրել։

Այնուհետեւ, հաջորդել են մասնագիտական հարցերը․ օրինակ՝ ամենաքիչը որքա՞ն գումար պետք է վերցնեն սկսնակ մոդելները առաջին նկարահանման դիմաց։ Մոնիկան պատասխանել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գնացուցակը, սակայն խորհուրդ է տվել «ցածր արժեքներով չաշխատել»։

15c99f00-c046-403b-bc1c-2a5f6c1241b4.jfif (43 KB)

«Գնահատեք ձեզ եւ ձեր ժամանակը։ Մոդելինգը եւ մոդելի կատարած աշխատանքը Հայաստանում, ցավոք, չի գնահատվում»,-գրել է նա,-«Կամ աշխատեք ժամավճարով, կամ կլորիկ գումար ֆիքսեք եւ գնացուցակն ուղարկեք պատվիրատուին։ Ոլորտին եւ սկսնակ մոդելների գնացուցակներին, որքանով տեղյակ եմ, ժամը 30 000-ից 50 000 դրամ է»։

Իսկ ի՞նչ սխալներ են անում մոդելները նկարահանման գնալիս, որոնք Մոնիկան նկատել է իր գործընկերների մոտ, հարցրել է հետեւորդներից մեկը․

70310b02-150f-42e6-a987-a1709dcbb466.jfif (37 KB)

«Շատ են, կարող եմ անվերջ թվել»,-նշել է մոդելը՝ ներկայացնելով իր «ցուցակը», որի մեջ մտնում է՝ առանց բարձրակրունկների նկարահանման գնալը, կեղտոտ մազերով նկարահանման հրապարակում հայտնվելը, համապատասխան ներքնազգեստ չունենալը (ըստ մոդելի՝ անպայման պետք է ունենալ սեւ, սպիտակ եւ մարմնագույն հասարակ ներքնազգեստներ), հագուստի հետ անփույթ վարվելը, անխնամ մատնահարդարումը։ 

05739dc1-6b75-474b-b7da-b6be5bd7667f.jfif (37 KB)

Մոնիկայից նաեւ խորհուրդ են հարցրել՝ որտեղ նշել Վալենտինի օրը եւ հետաքրքրվել՝ ինչպես է ինքն անցկացնելու սիրո տոնը։ «Շատ սխալ մարդու եք նման հարց տալիս»,-կատակել է նա,-«Ես երբեք այդ տոնին չեմ պատրաստվել։ Այս տարի էլ բան չի փոխվել․ նկարահանման եմ լինելու»,-հավելել է մոդելը։



© NEWS.am STYLE