The Macallan-ն իր 200-ամյակը նշում է մոտ 100,000 դոլար արժողությամբ շոտլանդական վիսկիի թողարկմամբ

21:17   1 փետրվարի, 2024

The Macallan-ը, իր 200-ամյակի պատվին, ներկայացրել է հազվագյուտ շոտլանդական վիսկիների շարքի երկրորդ թողարկումը, որն ընդգծում է «գործարանի ստեղծողների պատմությունն ու նրանց ժառանգությունը»:

Tales of The Macallan Volume II-ը «հարգանքի տուրք» է Ալեքսանդր Ռիդին՝ The Macallan-ի հիմնադիրին: Ռիդը 1824 թվականին է հիմնել արտադրամասը՝ Շոտլանդիայում գտնվող Իսթեր-Էլչիս կալվածքում՝ «դիմադրելով մեծ կադրերի ներմուծմանը», փոխարենը «նախընտրելով համբերություն՝ հասնելու այն անզիջում որակին, որով The Macallan-ը շարունակում է ներկայանալ աշխարհին»:

Tales of The Macallan Volume II-ը թորվել է 1949-ին եւ շշալցվել 2022 թվականին։ 73 տարեկան վիսկիից առկա է ընդամենը 334 շիշ։ Շիշը ստեղծվել է ֆրանսիական Lalique արտադրամասի կողմից, որը զբաղվում է բյուրեղների արտադրությամբ:

«Այս հազվագյուտ եւ եզակի միածիկ վիսկին, որում ամփոփված են բրոնզագույն կաղնու տոներն ու նուրբ կարմիր երանգները, որոնք արտացոլում են Ալեքսանդր Ռիդի ազգանվան շոտլանդերեն նշանակությունը, ունի անհավանական բարդություն, որը ձեռք է բերվել տարիքի եւ համբերատար հասունացման շնորհիվ»,-ասում է վիսկիի ստեղծող Յուան Քենեդին։

Յուրահատուկ վիսկիի արժեքը 97505 դոլար է։



© NEWS.am STYLE