Bovet-ը եւ Pininfarina-ն ներկայացրել են յուրօրինակ ժամացույց՝ բոլորովին նոր մեխանիզմով եւ հեշտ փոփոխվող թեւկապով

21:35   2 փետրվարի, 2024

Bovet-ի եւ լեգենդար իտալական դիզայներական տան՝ Pininfarina-ի համագործակցությունը շարունակվում է 2010 թվականից եւ տարիների ընթացքում հանգեցրել է մի քանի եզակի ժամացույցների ստեղծման:

Շարքի վերջին լրացումը Bovet x Pininfarina Aperto 1-ն է, որը միավորում է ավանդական ժամագործությունը նյութերի հետաքրքիր ընտրության հետ՝ ստեղծելով շատ մոդեռն ժամացույց:

буве1.jpg (46 KB)

«Ես շատ ոգեւորված եմ այս պայծառ, ժամանակակից ժամացույցով»,-ասել է Bovet-ի սեփականատեր Պասկալ Րաֆֆին,-«Aperto 1-ը մարմնավորում է Bovet-ի եւ Pininfarina-ի կիրքը՝ ժամանակակից և ֆուտուրիստական ​​դիզայնի նկատմամբ»:

Ժամացույցն ունի գերթեթեւ կորպուս՝ պատված Grade 5 տիտանով, 42 մմ տրամագծով եւ 10,95 մմ բարձրությամբ: Կորպուսն ունի շատ մաքուր, լակոնիկ դիզայն։ Aperto 1-ի կարեւորագույն կետը 15BMPF09-OW տրամաչափի ձեռքով կառավարվող նոր մեխանիզմն է: Աշխատելով 3 Հց հաճախականությամբ, այն ապահովում է 7 օրվա էներգիայի պաշար:

буве2.jpg (74 KB)

Նոր ժամացույցի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունը փոփոխվող թեւկապների յուրահատուկ մոտեցումն է, որը ստեղծվել է հատուկ այս մոդելի համար եւ ոգեշնչված է  Bovet Amadeo-ի արտոնագրված համակարգով: Հավաքածուն ներառում է երկու ռետինե թեւկապներ, երկուսն էլ կցված են տիտանե ճարմանդին: Դրանք փոխելը շատ պարզ է՝ պարզապես ակտիվացրեք Amadeo փոխանակելիության համակարգի կոճակները:

Bovet x Pininfarina Aperto 1-ի արժեքը մոտ 57,000 դոլար է:



© NEWS.am STYLE