«Էրոտիկ բանտ». մարմնավաճառներն ընդդեմ Ամստերդամի մեգա-հասարակաց տան պլանների

23:06   2 փետրվարի, 2024

Ամստերդամի կողմից նախագծված բազմահարկ էրոտիկ կենտրոնը նկարագրվել է որպես «էրոտիկ բանտ» եւ համեմատվել 16-րդ դարի «պտտվող տան» հետ, որտեղ շահագործվում էին նրանք, ում համարում էին «ընկած կանայք», հայտնում է Dutchnews.nl-ը։

Քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպմանը 40-ից ավելի բանախոսներից շատերը նշել են, որ դեմ են էրոտիկ կենտրոնի ստեղծմանը:

Դեկտեմբերին Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման խորհուրդ տվեց Զյուիդում մարմնավաճառության, զվարճանքի եւ էրոտիկայի համար մուլտիպլեքս կառուցել։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել ավելի ապահով տարածքներ սեռական աշխատանքի համար, բարելավել պայմանները, նվազեցնել հանցավորությունն ու անհանգստությունը՝ կարմիր լուսամփոփների թաղամասում:

Մի քանի սեքս-աշխատողներ ասել են, որ իրենք մտահոգված են, որ եթե մարմնավաճառությունը դուրս մղվի Դե Վալենի պատմական կենտրոնից, այն էլ ավելի կխարանվի, եւ նրանց համար վտանգավոր կլինի աշխատանքի գնալն ու վերադառնալը:

Այնուամենայնիվ, նրանք դեմ են այդ ծրագրերին՝ պատճառաբանելով, որ այդ վայրը նման կլինի բանտի: «Ձեր օրենքները հեռու պահեք մեր մարմիններից: Ոչ մի էրոտիկ բանտ»:

«Սեքս-բիզնեսը Ամստերդամի սրտի մի մասն է»,-ասում է ճարտարապետ Աննա Տորեսը, ով առաջարկել է այլընտրանքային ծրագիր՝ ընդլայնելու կարմիր լուսամփոփների թաղամասը: «Ինչու՞ պոկել այս սիրտը եւ դնել տուփի մեջ»:

Քաղաքային խորհրդականի անդամները, ովքեր, նույնպես, նոր քաղաքականություն կձեւավորեն մարմնավաճառության վերաբերյալ, երկու շաբաթից քվեարկության կդնեն Զյուիդում էրոտիկ կենտրոն ստեղծելու հարցը։



© NEWS.am STYLE