Սիրուշոն շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր՝ My Bad երգը, իսկ առայժմ հետեւորդները կարող են վայելել դրանից փոքրիկ հատված, որը երգչուհին ներկայացրել է կարճ հոլովակի տեսքով։
Կադրում Սիրուշոն կրում է սեւ կաշվե կորսետ, սեւ տաբատ, խոշոր ականջօղեր ու մատանիներ, իսկ մազերը արձակել է «casual» ոճով։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգը հայերենի եւ անգլերենի միքս է՝ «My bad, որ քեզ լսեցի: My bad, որ հավատացի, քեզ հասկանալ փորձեցի․․․»,-ասվում է ստեղծագործությունում, որը հավակնում է դառնալ երգչուհու հաջորդ հիթը, քանի որ հետեւորդներն արդեն անհամբերությամբ են սպասում դրա շարունակությանը։
Instagram-ում հրապարակած հոլովակի կից երգչուհին գրել է՝ Don't mess with an Armenian girl (թարգմ․՝ գործ չունեք հայ աղջկա հետ կամ զգույշ վարվեք հայ աղջկա հետ):