Ձմեռային 5 նոր բույրեր

12:08   2 հունվարի, 2014

Ձմռանն օծանելիք ընտրելիս պետք է նախապատվությունը տալ ձմեռային բույրերին: Ներկայացնում ենք այս ձմռան նոր բույրերը, որոնք նախատեսված են ցուրտ եղանակին օգտագործելու համար:

1. Anna Sui La Vie De Bohème - Այս օծանելիքը ստեղծված է ռոմանտիկ աղջիկների համար: Բույրը՝ ծաղկա-մրգային: Շեշտը դրված է մրգերի բույրի վրա, ինչպես նաեւ վանիլի, արքայամորու, պիոնի եւ ֆրեզիաների:

 

2. Calvin Klein Downtown - Ձմռան համար նախատեսված լավագույն բույրերից մեկն է: Բույրը՝ փայտա-ծաղկային՝ համադրված բերգամոնի, տանձի, սալորի եւ այլ բույրերի հետ: Այս բույրը ինքնավստահ կանանց համար է:

 

3. L'Acquarossa by Fendi - Այս օծանելիքը կտեղափոխի ձեզ իտալական բույրերի աշխարհ: Այն պարունակում է սիցիլիական մանդարին, բերգամոտ, վարդ, նարնջի ծաղիկ, մագնոլիա:

  

4. Guess Girl Belle - Բոլորովին նոր բույր է: Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին: Այն առեղծվածային կնոջ բույր է՝ պատրաստ գայթակղելու: Բույրը ծաղկա-մրգային է:

 

5. Lolita Lempicka Eau de Minuit 2013 - Իդեալական բույր՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան համար: Տոնական կերպարի համար բավական է ունենալ գեղեցիկ կոշիկներ, զգեստ եւ այս բույրը:

 

Աղբյուրը՝  www.mycharm.ru



© NEWS.am STYLE