Արաքսյա Կարապետյանի «մորթյա ու պրինտային» արխիվային կերպարը՝ ոգեշնչված «Mob wife aesthetic» թրենդից

21:28   4 փետրվարի, 2024

Արաքսյա Կարապետյանն Instagram-ում հրապարակում է արել՝ ցուցադրելով Mob wife aesthetic-ին իր մոտեցումը։ Ամերիկահայ հաղորդավարուհու լուսանկարն արվել է 2015 թ-ին։

Կադրում Արաքսյան հովազի պրինտով զգեստ է կրում, որի վրայից՝ մորթյա վերարկու։ «Մաֆիոզի կնոջ» կերպարը հեռուստալրագրողը լրացրել է որոշ աքսեսուարներով՝ կրելով կարմիր գլխարկ, կիսաթափանցիկ արեւային ակնոց եւ ոսկյա զարդեր՝ կլոր ականջօղեր եւ երկար ու հաստ շղթա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

«Հիմա բոլորը խոսում են այս թրենդի մասին»,-արխիվային լուսանկարը մակագրել է Արաքսյան։ 

Mob wife aesthetic թրենդը նոր թափ հավաքեց TikTok-ի շնորհիվ։ Այս միտումին հատուկ է 80-ականների գլամուրային ոճը՝ մորթիներ, կենդանական պրինտ, խոշոր աքսեսուարներ, կիպ զուգագուլպաներ ու բարձրակրունկներ, այլ կերպ ասած՝ շքեղության անթաքույց դրսեւորում։ Թրենդին հետեւում են մի շարք աստղեր, այդ թվում՝ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները։ 



© NEWS.am STYLE