Ինչպե՞ս է լեգենդար դիմահարդար Փեթ Մաքգրաթը «ճենապակյա մաշկի» տեսք հաղորդել Maison Margiela շոուի մոդելներին

21:20   5 փետրվարի, 2024

Թեեւ ավելի քան մեկ շաբաթ է անցել այն պահից, ինչ դիմահարդար Փեթ Մաքգրաթի կողմից Maison Margiela-ի SS2024 Haute Couture շոուի համար ստեղծված կերպարները գրավել են հասարակության երեւակայությունը, համացանցը դեռեւս ակտիվ քննարկում է դրանք:

макияж1.jpg (114 KB)

Փեթ Մաքգրաթը, ով Vogue-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ դիմահարդարը, մոդելներին վերածել էր կենդանի տիկնիկների՝ ճենապակյա մաշկով, բարակ հոնքերով եւ ապշեցուցիչ ներկված աչքերով, շուրթերով ու այտերով: Բայց հենց նրա ստեղծած մոմե, փայլուն դեմքերն են գրավել ուշադրությունը՝ ամսագրերում անթիվ հոդվածների տեղիք տալով եւ հանգեցնելով TikTok-ում մի շարք տեսանյութերի, որոնցում ներկայացվում է, թե ինչպես հասնել նման արդյունքի։ Դրանցից մի քանիսն արդեն միլիոնավոր դիտումներ են հավաքել, գրում է CNN-ը:

Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ, որում Փեթն ու նրա թիմը վերստեղծում էին Margiela-ի շոուի կերպարները, Մաքգրաթը գովաբանել է շատերի ջանքերը՝ հավելելով, որ նա նաեւ տեսել է բաներ, որոնցից հետո չի կարողացել քնել գիշերը։  

макияж2.jpg (114 KB)

Քանի որ այն արտադրանքները, որոնք Մաքգրաթը օգտագործել է փայլուն երանգ ձեռք բերելու համար, գաղտնի էին պահվում մինչեւ նրա ուղիղ հեռարձակումը, առցանց ենթադրությունները բավական հետաքրքիր են եղել: Ոմանք կարծում էին, որ Մաքգրաթն օգտագործել է ջրով նոսրացված պիլինգի դիմակ եւ այն տարածել է շերտերով: Մյուսները պնդում էին, որ փայլուն էֆեկտը ստեղծվել է Kryolan կոսմետիկ ապրանքանիշի արտադրանքի միջոցով, որը կոչվում է «Հեղուկ ապակի»: Տեսությունը այնքան է տարածվել համացանցում, որ ապրանքը արագ սպառվել է, բայց Մաքգրաթը նշել է, որ այն չի օգտագործել:

CNN-ի հետ զրույցում դիմահարդարի հիմնած Pat McGrath Labs գեղեցկության ապրանքանիշի ներկայացուցիչը, կարծես հաստատել է դեմքի դիմակների օգտագործումը. «Pat McGrath Labs-ը միշտ կոնտրոնացած է եղել այնպիսի ապրանքներ ստեղծելու վրա, որոնք նախկինում չեն օգտագործվել։ Փեթն ու նրա թիմը երկար ժամանակ էին ծախսել լաբորատորիայում՝ մեկ բանաձեւի շուրջ աշխատելու վրա... Նա շոուի համար միավորել է մի քանի ապրանք, ներառյալ դեմքի դիմակները (որոնցից մեկը վարունգից էր ստեղծվել) եւ ջրի կատարյալ քանակությունը»:

макияж3.jpg (71 KB)

Փազլի ամենադժվար մասը համոզվելն էր, որ մենք կարող էինք հասնել բարձր արտացոլող հայելային մակերեսի՝ առանց վնասելու դրա տակ արված դիմահարդարումը: Ահա, այստեղ էլ պետք եկավ աէրոգրաֆը: Մենք հասկանում ենք, որ մարդիկ չեն ցանկանում խառնել տոննաներով ապրանքներ եւ գնել աէրոգրաֆ: Այդ իսկ պատճառով մենք կթողարկենք մեկ ապրանք, որը կապահովի կատարյալ «հայելային տեսք»։

макияж4.jpg (51 KB)

Instagram-ի ուղիղ եթերում Մաքգրաթը եւ նրա թիմը ցուցադրել են ութ արտադրանքներից մի քանիսը, որոնք օգտագործվել էին աէրոգրաֆային խառնուրդ ստեղծելու համար, այդ թվում՝ Freeman Beauty-ի, Proot-ի եւ Que Bella-ի դեմքի դիմակները: Նա ասել է, որ Մաքգրաթի թիմը յուրաքանչյուր մոդելի համար կիրառել է կոմպոզիտային դիմակի յոթից ութ շերտ: Սա աշխատատար գործընթաց է, որն ապահովել է, որ նրանց հարթ մաշկը ցուցադրությունից առաջ չկորցնի փայլը:

макияж5.jpg (76 KB)

Եվս մի քանի գաղտնիք Մաքգրաթի վարպետության դասից. Մոդելների վրա «ճենապակյա հիմք» ստեղծելու համար նրա թիմը խառնել է համանուն շարքից Sublime Perfection Foundation-ը: Նախքան աէրոգրաֆիան, նկարիչները մոդելների շրթունքների եւ քթի անկյուններին հատուկ սոսինձ են կիրառել՝ լրացուցիչ փայլ հաղորդելու համար: Մոդելներն իրենք էլ օգնել են փակել ապակե մաշկի յուրաքանչյուր շերտը՝ վարսահարդարիչի օգնությամբ չորացնելով դեմքերը, ասել է Մաքգրաթը: Այս գործընթացը տեւել է 45 րոպեից մինչեւ երկու ժամ:



© NEWS.am STYLE