Հարսնացուի դավաճանության պատճառով փեսան չեղարկել է հարսանիքը արարողությունից կես ժամ առաջ

19:22   6 փետրվարի, 2024

Փեսան վերջին պահին չեղարկել է հարսանիքը՝ հարսնացուի դավաճանության պատճառով, ով խորանի առջեւ հայտնվելուց կես ժամ առաջ հասցրել էր սեռական հարաբերություն ունենալ նրա մորեղբոր հետ։ Հարսանեկան դրամայի մասին պատմությունը, որը գրավել է New York Post-ի ուշադրությունը, պատմել է Reddit-ի օգտատերերից մեկը։

Նրա խոսքով՝ ընկերուհին՝ Դանան, պետք է ամուսնանար ավագ դպրոցի սիրելիի՝ Ջոշի հետ։ Սակայն արարողությունը արագ չեղարկվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է հարսնացուի դավաճանությունը:

Կինը նշել է, որ Դանան իր հարսանիքի օրը իրեն «տիպիկ հարսնացուի» պես է պահել. նա նյարդայնացած է եղել եւ բղավել է շրջապատի վրա։

«Հարսանիքը պետք է սկսվեր երեսուն րոպեից, ուստի որոշեցինք, որ նա պետք է մենակ մնար։ Հարսանիքի սկսվելուց հինգ րոպե առաջ հարսնաքույրը մոտեցավ ինձ եւ ասաց, որ հարսանիքը չեղյալ է հայտարարվել: Հարցին, թե որն է պատճառը, նա պատասխանեց. «Դանան սեռական հարաբերություն է ունեցել Ջոշի մորեղբոր հետ, եւ նա «բռնել է» նրանց»»։

Այնուամենայնիվ, խաբեբա հարսնացուն կարծես, թե չի զղջում իր արարքի համար. մի քանի օր անց նա զանգահարել է իր բոլոր ընկերուհիներին եւ հարցրել՝ արդյոք նրանք կարո՞ղ են օգնել իրեն վճարել իր չեղարկված հարսանիքի վարկը՝ 5000 դոլար։ Նրանք, իհարկե, հրաժարվել են։

Ընթերցողները ցնցված են այս պատմությունից եւ  սատարել են Ջոշին իր կայացրած որոշման համար:



© NEWS.am STYLE