Շքեղ ժամացույցների շվեյցարական Patek Philippe SA ընկերությունը բարձրացրել է իր բոլոր մոդելների գները

23:12   6 փետրվարի, 2024

Կոլեկցիոներների սիրելի շքեղ ժամացույցների շվեյցարական Patek Philippe SA ընկերությունը բարձրացրել է իր ողջ տեսականու գները, հայտնում է Fashion Network-ը:

Ժնեւում գտնվող ընկերությունը, որը հայտնի է իր Grand Complications, Calatrava բիզնես եւ Nautilus սպորտային ժամացույցներով, փետրվարի սկզբից բարձրացրել է գները՝ միջինը մոտ 7%-ով։ 5236 պլատինե մոդելի գինն, օրինակ, բարձրացել է մինչեւ 152,803 դոլար:

часики3.jpg (95 KB)

Patek Philippe-ի ներկայացուցիչը հաստատել է փետրվարյան գների բարձրացումը եւ ասել, որ դա գործում է բոլոր մոդելների վրա:

Շվեյցարական ժամագործները համաճարակի ընթացքում եւ դրանից հետո  ագրեսիվորեն բարձրացնում են ապրանքի գները, սակայն արդյունաբերությունն այժմ բախվում է պահանջարկի դանդաղեցման:

часики4.jpg (46 KB)

Richemont-ի նախագահ եւ վերահսկիչ բաժնետեր, Cartier եւ Vacheron Constantin ապրանքանիշերի սեփականատեր Յոհան Ռուպերտը ավելի վաղ ասել էր, որ շքեղ ապրանքներ արտադրողները, գուցե, երկու տարի շարունակ չկարողանան բարձրացնել գները:

Swatch Group AG-ը՝ Omega-ի եւ Breguet-ի արտադրողը, անցյալ ամիս ասել էր, որ 2023 թվականին գների աճը բավարար չի լինի շվեյցարական ֆրանկի հզորությունը փոխհատուցելու համար:

часики5.jpg (57 KB)

Patek-ի գների աճը հետեւում է արդյունաբերական հսկա Rolex-ի՝ հունվարին կայացրած որոշմանը՝ շուրջ 4%-ով բարձրացնել Մեծ Բրիտանիայում որոշ մոդելների գները, մինչդեռ ԱՄՆ գները թողել են անփոփոխ: Rolex-ը տարեկան արտադրում է ավելի քան 1 միլիոն ժամացույց, իսկ Patek-ը՝ մոտ 70,000:

Hodinkee կայքի տվյալներով՝ Patek-ը արտադրությունից հանել է մի շարք մոդելներ, ներառյալ չժանգոտվող պողպատից Aquanaut Travel Time-ը:



© NEWS.am STYLE