Ինչո՞ւ է Z սերունդը քիչ զբաղվում սեքսով

23:10   7 փետրվարի, 2024

Z սերունդն ավելի քիչ է սեքսով զբաղվում: Այս եզրակացությանն են եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի փորձագետները՝ նշելով, որ մի քանի սոցիալական գործոններ, այդ թվում՝ COVID-19-ը եւ հասարակության ակնկալիքները, կարող են նպաստել Z սերնդի սեռական ակտիվության նվազմանը, գրում է Technician պորտալը։

Ինչպես նշում է Կամի Կոսենկոն, տղամարդիկ ասում են, թե ավելի շատ սեքսով են զբաղվել, քան կա իրականում, իսկ կանայք ասում են, թե ավելի քիչ սեռական հարաբերություն են ունեցել, քան ունեցել են իրականում: Մյուս խնդիրն այն է, որ մենք չունենք սեռի համընդհանուր սահմանում»:

Սեռական ակտիվության հաճախականությունը ժամանակի ընթացքում նվազել է, եւ պատճառներից մեկն այն է, որ  երիտասարդ մարդիկ ավելի քիչ հավանական է, որ երկարաժամկետ հարաբերություններ ունենան, ասում է հոգեբանության ասիստենտ Լաուրա Ուիդմանը: «Նրանք ավելի քիչ ժամանակով են հարաբերություններ ունենանում հիմնական զուգընկերոջ հետ, իսկ կանոնավոր զուգընկեր ունենալը մեծացնում է սեռական հարաբերությունների հաճախականությունը»,-ասել է Ուիդմանը: Նա նշել է, որ չկա գիտական ​​պատասխան, թե ինչու այսօրվա երիտասարդությունը երկարաժամկետ հարաբերությունների մեջ չի մտնում, բայց իր աշակերտների մոտ տպավորություն է, թե այս սերունդն ավելի բարձր չափանիշներ ունի եւ չի ցանկանում հաստատվել:

Բացի այդ, Ուիդմանը ասել է, որ Z սերնդի շրջանում ընդհանուր «գործողությունների ուշացում» է տեղի ունեցել: «Նրանք հակված են իրենց վարորդական վկայականները ստանալ ավելի ուշ, քան նախորդ սերունդները եւ մի փոքր ավելի երկար ապրել տանը»,-նշել է նա՝ հավելելով, որ Covid-19-ը սրել է այս միտումը: «Դժվար է դուրս գալ, հանդիպել գործընկերների հետ, աշխատանք գտնել եւ շարունակել ապրել կյանքը, երբ երկու տարի շարունակ Covid-19 համաճարակ ես ունեցել»:

Ըստ Կոսենկոյի՝ Covid-19-ը եկավ Z սերնդի զարգացման կարեւոր ժամանակաշրջանում: «Z սերունդը պետք է անցներ իր զարգացման որոշ սկզբնական փուլեր՝ սեքսուալության առումով: Կուսությունը կորցնելու միջին տարիքը 17-ն է, եւ քանի որ Covid-19-ը հարվածել էր այս ընթացքում, մարդիկ չեն կարողացել ժամանակին անցնել զարգացման բնորոշ փուլերը: Չպլանավորված հղիության վախը եւ դրա հետ վարվելու ընտրության բացակայությունը, ըստ երեւույթին, սեռական շփման եւ փոխհարաբերությունների հաճախականության առումով ազդում են բոլոր տարիքային խմբերի վրա»:

Ուիդմանը նշել է, որ պետք է զգուշություն ցուցաբերել մեծ խմբերը համեմատելիս, օրինակ՝ տարբեր սերունդների ներկայացուցիչներին: «Միջին հաշվով, Z սերունդը, գուցե, ավելի քիչ է սեքսով զբաղվում, բայց դա մեզ շատ բան չի ասում այս սերնդի որեւէ ներկայացուցչի մասին»,-ասել է նա:



© NEWS.am STYLE