Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2014» մրցույթում

13:38   1 հունվարի, 2014

Հայ շոումեն ու երգիչ Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում:

Մասնակցի անունը հայտարարել է մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորյա եթերի ժամանակ: Երգը, որով հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչը, կորոշվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ միջազգային երգի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենում: «Եվրատեսիլ 2014»-ն իր մայրաքաղաքում անցկացնելու իրավունքը Դանիան ձեռք բերեց այս տարի մրցույթում իր մասնակցի՝ Էմիլի դե Ֆորեստի հաղթանակի շնորհիվ:



© NEWS.am STYLE