23:25 8 փետրվարի, 2024Բրազիլուհին ստացել է աշխատանքի, ամուսնության եւ, նույնիսկ, 25000 դոլարով երկրպագուի հետ գիշերելու առաջարկ, քանի որ շատ նման է Բեյոնսեին:
Посмотреть эту публикацию в Instagram
«Երբ մարդիկ ինձ տեսնում են, նրանք անմիջապես նկատում են, որ ես նման եմ երգչուհուն»,-SWNS-ին ասել է 35-ամյա Ջուլիանա Մաչադո Սոտինյոն,-«Նրանցից շատերը զարմացած են նմանության աստիճանից»,-շարունակել է նա:
Սոտինյոն, որը ծագումով Ռիո դե Ժանեյրոյի Իգուաբա Գրանդեից է, 42-ամյա Բեյոնսեի հետ իր նմանությունը նկատել է միայն այն ժամանակ, երբ 2019 թվականին սկսել է հրապարակումներ անել սոցիալական ցանցերում: Այդ ժամանակվանից Սոտինյոն անցանկալի ուշադրություն է գրավել տղամարդկանց կողմից։ Ամուսնացած կինը, որը վեց երեխաների մայր է, պրծում չունի երգչուհու երկրպագուներից։ Նրան հինգ անգամ ամուսնության առաջարկություն են արել, եւ 25000 դոլար՝ իր հետ գիշեր անցկացնելու դիմաց:
Посмотреть эту публикацию в Instagram
«Մարդիկ գիտեն, որ ես ամուսնացած եմ, քանի որ ես միշտ ցույց եմ տալիս իմ կյանքը սոցիալական ցանցերում, բայց ես ստանում եմ անպարկեշտ առաջարկներ»: Սոտինյոն ասել է, որ TikTok-ում մի շարք մեկնաբանություններ է ստացել, երբ մուգ վարսերը բաց գույնի է ներկել։ Այդ պահից նրա տեսահոլովակները մեծ տարածում են ստացել, իսկ Բեյոնսեի երկրպագուները հեղեղել են նրա էջը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սոտինյոն որոշել է օգտագործել իր եւ երգչուհու նմանությունը՝ TikTok-ում եւ Instagram-ում հավաքելով 142,000 հետեւորդ եւ ապահովելով բիզնես գործընկերություններ՝ ապրանքները խթանելու համար: