Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան, Իման Համամը՝ Դոննա Կարանի նոր արշավում

12:21   9 փետրվարի, 2024

Դոննա Կարանը հայտարարել է մեծ վերագործարկման մասին՝ որպես իր նոր գարուն 2024 արշավի մի մաս: Այն կոչվում է In Women We Trust/Մենք վստահում ենք կանանց/ եւ դրանում ներկայացված են բազմաթիվ հայտնի անուններ, այդ թվում՝ մոդելներ Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան, Էմբեր Վալետտան, Շալոմ Հարլոուն, Քերոլին Մերֆին, ինչպես նաեւ՝ Իման Համամը, Կարլի Քլոսը եւ Լիյա Քեբեդեն:

Եվանգելիստան նշել է Դոննայի առանձնահատուկ մոտեցումը. «Դոննան ավելի շատ էր հավատում կանանց, քան մյուսները»,-People ամսագրին ասել է 58-ամյա մոդելը,-«Նրա հագուստով դու կարող ես լինել այն, ինչ ուզում ես: Դոննան, իսկապես, ներկայացնում է եւ՛ ուժը, եւ՛ զգայականությունը»,-հավելել է Եվանգելիստան:

«Դոննա Կարանն անցել է ժամանակի փորձությունը: Նա ներկայացրել է շքեղ հագուստի նոր ոճ, որը գովաբանում էր կանանց եւ նրանց մարմինները: Եվ այս միտումը նրա հետ է մինչ օրս»,-ասել է Քրոուֆորդը:

In Women We Trust արշավը նկարագրվում է որպես «բրենդի խորհրդանշական ժառանգության բարձր մակարդակի տոն, որն այժմ նոր գլուխ է սկսում ինչպես ժառանգության, այնպես էլ ապագայի մեջ»:



© NEWS.am STYLE