71-ամյա մոդել Մարի Հելվինը կրծքի քաղցկեղից հետո կեցվածք է ընդունել սեքսուալ ներքնազգեստով եւ լատեքսով

10:21   10 փետրվարի, 2024

71 տարեկանում մոդել Մարի Հելվինն իր կարիերայում նոր գլուխ է սկսում, եւ նա դա անում է սեքսուալ ներքնազգեստով: Մոդելը մերկացել է Bluebella բրենդի վալենտինյան արշավի համար:

мод-2.jpg (54 KB)

«Ինչպես յուրաքանչյուր կին, ես էլ եմ ուզում հագնել ինչ-որ գեղեցիկ եւ զգայական բան»,-PEOPLE-ին ասել է Հելվինը,-«Միայն այն, որ դառնում ես 70 տարեկան, չի նշանակում, որ դու դադարում ես ներքնազգեստ կրել եւ հագնում ես միայն լայն տաբատ»:

мод4.jpg (61 KB)

Հելվինը խոստովանել է, որ շատերը զարմացած էին այն փաստից, որ նա ընդունել է նկարահանվելու առաջարկը: «Ես դրա հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Այո, ես 71 տարեկան եմ, բայց ես սիրում եմ ներքնազգեստ կրել: Ես սիրում եմ գնել այն: Չեմ կարծում, որ տարիքը դրա հետ կապ ունի»,-ասում է նա:

мод1-1.jpg (42 KB)

Թեև Հելվինը տեսախցիկի առջեւ տարիների փորձ ունի, այս նկարահանումը նրա համար ամենակարեւորներից էր, քանի որ նա առաջին անգամ լուսանկարվել էր 2022 թվականին՝ կրծքագեղձի քաղցկեղի 1-ին աստիճանի ախտորոշումից հետո: Դրանից հետո նա մաստէկտոմիա եւ վերականգնում է անցել։

мод2-1.jpg (72 KB)

Թեեւ նա իրեն «բախտավոր» է համարում, քանի որ քիմիաթերապիայի կամ ճառագայթման կարիք չի ունեցել, նա դեռ հինգ տարվա կուրս է անցնում:

мод3-1.jpg (52 KB)

Արշավի նկարահանումը Հելվինի համար ոչ միայն ոգեւորող փորձ էր, այլեւ մտորելու տեղիք է տվել: Նա վերհիշում է իր մոր մասին հաճելի հուշերը՝ թե ինչպես էր նա հագնվում Սուրբ Ծննդյան առավոտի համար: «Ուղղակի հաճելի, ջերմ զգացողություն է, երբ հիշում եմ մայրիկիս եւ հարգանքի տուրք մատուցում նրան»,-ասում է Հելվինը, որն ունի ներքնազգեստների հանդեպ իր կիրքը. նա իր համար ինչ-որ բան է գնում «ուր էլ որ լինի»:



© NEWS.am STYLE