Dyson-ը ներկայացրել է նոր թանկարժեք վարսահարդարիչ

16:35   10 փետրվարի, 2024

Dyson-ը հայտնի է իր բարձր տեխնոլոգիական եւ շատ թանկարժեք վարսահարդարիչներով եւ մազերի հարդարման գործիքներով: Բրենդը հայտարարել է իր շարքի վերջին համալրման մասին: Ծանոթացեք Dyson Supersonic r-ն է՝ վարսահարդարիչ, որն ապրիլից հասանելի կլինի բացառապես պրոֆեսիոնալ ոճաբաններին։

Որպես ապրանքանիշի ամենաթեթեւ, ամենափոքր եւ ճշգրիտ գործիք, Supersonic r-ը նախագծված է հեշտությամբ փայլուն արդյունքներ ապահովելու համար՝ նվազագույն ջերմային վնասով: Այն իզուր չի կոչվում Supersonic r. վարսահարդարիչն ունի հստակ «r»-ի տեսք, որը նախատեսված է ոճաբանների աշխատանքը հեշտացնելու համար: Գործիքը կարժենա 570 դոլար:

Վարսահարդարիչի նոր շնորհանդեսի հետ մեկտեղ Dyson-ը նաեւ ներկայացրել է բոլորովին նոր տեխնոլոգիա, որը կոչվում է Dyson Hyperdymium․ այն վերափոխված ջեռուցիչ է՝ նախատեսված օդի հոսքը հավասարաչափ տաքացնելու համար, ինչպես նաեւ՝ ռադիոհաճախականության նույնականացման (RFID) սենսորներ, որոնք շփվում են վարսահարդարիչի հետ՝ շարժիչը եւ ջեռուցիչը կարգավորելու համար՝ ապահովելու օդի օպտիմալ հոսք եւ ջերմաստիճան։



© NEWS.am STYLE