«Գտնիմ յարիս»․ Hayat Project-ը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

20:19   10 փետրվարի, 2024

Նոր երգ, նոր տեսահոլովակ ու գյումրվա կոլորիտային բարբառը։ Hayat Peoject-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Գտնիմ յարիս» երգի հիման վրա։ Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է։

«Սարեր ըսեք ուրդեղ գտնիմ իմ յարին»,-գյումրվա բարբառով հետաքրքրվում է խմբի երգչուհին։ Տեսահոլովակում խմբի անդամները երգում եւ նվագում են հայաստանյան սարերի ձմեռային տեսարանի ֆոնին։ 

Ի տարբերություն Hayat Project-ի տեսահոլովակների մեծամասնության՝ այս մեկը մինիմալիստական գույների մեջ է՝ ամենուրեք սարերի սպիտակն է, որը տաքանում է կատարողների շագանակագույն եւ մարմնագույն հագուստի երանգների համադրությամբ։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ օր առաջ։ Այն արդեն ունի ավելի, քան 100 հազար դիտում։ 



© NEWS.am STYLE