Շերը Ռոքնռոլի փառքի սրահի հավակնորդների թվում է

13:16   12 փետրվարի, 2024

Շերը, Լենի Կրավիցը, Շինեյդ Օ'Քոնորը, Մերի Ջեյ Բլայջը, Օզի Օսբորնը եւ Մրայա Քերին Ռոքնռոլի փառքի սրահի հավակնորդներից են։ Նոմինանտների պաշտոնական ցուցակը կհրապարակվի ապրիլի վերջին։

Զարմանալի է, բայց Շերը, Կրավիցը, Քերին եւ Օսբորնը առաջին անգամ են հայտնվել հավակնորդների շարքում։ Ռոքնռոլի փառքի սրահում առաջադրվելու իրավունք ստանալու համար անհատ արտիստը կամ խումբը պետք է առնվազն 25 տարի առաջ թողարկած լինեն իրենց առաջին կոմերցիոն ձայնագրությունը:

«Նոմինանտների այս ուշագրավ ցուցակն արտացոլում է արտիստների եւ երաժշտության բազմազանություն, որոնց Ռոքնռոլի փառքի սրահը մեծարում եւ պատվում է»,-ասել է Ռոքնռոլի Փառքի սրահի հիմնադրամի նախագահ Ջոն Սայքսը:

Ռոքնռոլի փառքի սրահի համալրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այս աշնանը՝ Քլիվլենդում:



© NEWS.am STYLE