Քլոե Քարդաշյանը Լաս Վեգասում կայացած Fanatics Super Bowl 2024 երեկույթին «բայքերական շքեղություն» է ցուցադրել։ Գլամուրային միջոցառման համար Քլոեն ընտրել էր Balenciaga-ից սպիտակ քրոփ տոպ եւ կաշվե մոխրագույն լայնեզր տաբատ:
Վերջին տասնամյակի ընթացքում բայքերական ոճը ոգեշնչել է բազմաթիվ բրենդների, ինչպիսիք են Coach-ը, Acne Studios-ը, Diesel-ը, MM6 Maison Margiela-ն եւ այլն: Ոճը, որը ներառում է մոտոցիկլետային բաճկոններ եւ կաշվե աքսեսուարներ, նաեւ ոգեշնչման աղբյուր է դարձել Balenciaga-ի՝ 2023 թվականի աշնանային եւ 2024 թվականի գարնանային հավաքածուների համար:
Քարդաշյանն իր հանդերձանքն ամբողջացրել է մուշտակով, սպիտակ սրածայր կոշիկներով եւ սեւ քառակուսաձեւ ակնոցով։
Նրա քույրը՝ Քիմը, երեկույթի համար ընտրել էր գլամուրային «կովբոյուհու» կերպար։ Նա կրում էր ջինսե տաբատ, բաց մեջքով տոպ եւ հսկայական կովբոյական գլխարկ: