Դուբայում կհայտնվի աշխարհի ամենամեծ ծովափնյա ակումբը

19:55   12 փետրվարի, 2024

Դուբայում կհայտնվի աշխարհի ամենամեծ ծովափնյա ակումբը՝ Sirene by GAIA-ն։ Վեհությունը, մասշտաբը եւ էպիկուրիզմը համատեղվում են՝ այս 9000 քառակուսի մետր տարածքը դարձնելով ծովափնյա խորհրդանշական վայր:

Sirene-ը, որը գտնվում է Դուբայի Jumeirah One հյուրանոցում, համարվում է աշխարհում երբեւէ կառուցված ամենամեծ լողափային ակումբը: Այն կբացվի 2024 թվականի սեպտեմբերին։ Այս տարածքում կտեղակայվեն  մի շարք լողավազաններ, խցեր եւ ընդարձակ ռեստորաններ:

сирене1.jpg (55 KB)

Հյուրերը եւ ճանապարհորդները կվայելեն միջերկրածովյան համեղ խոհանոցը, որը պատրաստում է GAIA-ն՝ Դուբայի ամենահայտնի ռեստորաններից մեկը:

GAIA-ի հունա-միջերկրածովյան միջավայրը հյուրերին կդիմավորի Sirene-ում, սպիտակ նավահանգստում, որը շրջապատված է գեղատեսիլ ֆոնով:

«Միայն այս տարի մենք ավելի քան 140 միլիոն դոլար ենք ներդնում Դուբայում եւ ամբողջ աշխարհում ընդլայնման համար: Մեր նպատակն է բացել տարեկան 15-ից 20 ռեստորան, եւ մենք արդեն ծրագրում ենք բացումներ 2027, 2028 եւ 2029 թվականներին»,-ասել է նախագիծն իրականացնող Fundamental Hospitality-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Եվգենի Կուզինը:



© NEWS.am STYLE