Ադամանդե շուրթերը կթաքցնեն հերպեսը

20:16   12 փետրվարի, 2024

Հերպեսը ոչ միայն նյարդայնացնում է, այլեւ շուրթերի շուրջ փոքրիկ բշտիկները կարող են նվազեցնել ինքնավստահությունը եւ դառնալ կաշկանդվելու պատճառ: Abreva-ի 2022 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների երկու երրորդը խոստովանել է, որ իրենց ինքնագնահատականն ու ինքնավստահությունը նվազում են, երբ վիրուսային վարակը տեսանելի է դառնում բերանի շուրջ: Սակայն հերպեսի դեմ քսուքների ապրանքանիշը փորձում է ոճային ձեւով մոտենալ հարցին: Abreva-ն կոչ է անում սպառողներին այնպես անել, որ այդ խոցերը փայլեն համարձակ եւ «ադամանդե շուրթերով»:

«Թանկարժեք քարերից պատրաստված զարդը նախատեսված է ապաիգմատիզացնելու այս վիճակը»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

16 կարատանոց ադամանդե շուրթերը պատրաստված են լաբորատորիայում աճեցված 197 ադամանդներից, արված են սպիտակ ոսկու վրա եւ զարդարված են ռուբինով, որը խորհրդանշում է հերպեսը: Դրանք նախատեսված են շուրթերի ապաքինումից հետո կրելու համար: «Ադամանդե շուրթերն այն համարձակ վստահության եւ անհատականության ֆիզիկական դրսեւորումն են, որը Abreva-ն ձգտում է ներշնչել հերպեսի դեմ պայքարում»:



© NEWS.am STYLE